Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Բորուսիա» – «Բարսելոնա» պատասխան խաղն ավարտվեց 3-1 հաշվով (ընդհանուր հաշիվը՝ 3-5) գերմանական ակումբի հաղթանակով։
Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց դորտմունդցիների հարձակվող Սերու Գիրասին, որը գոլեր հեղինակեց նաև 49-րդ և 76-րդ րոպեներին։ 54-րդ րոպեին Բենսեբայինին ինքնագոլի հեղինակ դարձավ, ինչն էլ հենց որոշիչ եղավ խաղի ելքի համար։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» կիսաեզրափակչում կմրցի «Ինտեր»/«Բավարիա» դիմակայության հաղթողի հետ։