CHAMPIONS LEAGUE. «Ասթոն Վիլան» հաղթեց ՊՍԺ-ին 🎥

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Ասթոն Վիլա» – ՊՍԺ պատասխան հանդիպումն ավարտվեց 3-2 (ընդհանուր հաշիվը՝ 4-5) հաշվով՝ տանտերերի հաղթանակով։

Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին, իսկ 27-րդ րոպեին Նունո Մենդեշը խաղի հաշիվը դարձրեց 0-2։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Յուրի Թիլեմանսը՝ 34-րդ րոպեին գրավելով փարիզցիների դարպասը։

Երկրորդ խաղակեսում «Ասթոն Վիլայի» կազմում 55-րդ և 57-րդ րոպեներին համապատասխանաբար Ջոն Մակկինգը և Էզրի Կոնսան գրավեցին Դոննարումայի պաշտպանած դարպասը։

Արդյունքում ՊՍԺ-ն անցավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Արսենալ»/«Ռեալ Մադրիդ» դիմակայության հաղթողի հետ։