Կառլո Անչելոտտին պատմել է, թե ինչպես է վերադարձել Մադրիդի «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է այն մասին, թե ինչպես է մի քանի տարի առաջ վերադարձել «Արքայական» ակումբ։

«Ես ինքս զանգահարեցի նրանց։ Իմացա, որ «Ռեալը» նոր մարզիչ է փնտրում։ Զրույցի ընթացքում նրանք ասացին, որ թիմին լավ մասնագետ է պետք, իսկ հետո ես իմ ցանկությունը հայտնեցի վերադառնալու»,- իտալացի մարզչի խոսքերն է փոխանցում Tuttomercatoweb-ը։

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտտին «Լոս Բլանկոսի» գլխավոր մարզիչն է 2021 թվականից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագիրը լրանում է 2026 թվականի ամռանը։