«Բարսելոնայի» փոխնախագահը մեկնաբանել է Կիլիան Մբապպեի որակազրկումը

«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեի որակազրկումը։

Հիշեցնենք, որ Լա Լիգայի 31-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում Մբապպեն չափազանց կոպիտ խաղ ցուցադրեց Անտոնիո Բլանկոյի դեմ, որի արդյունքում ուղիղ կարմիր քարտ ստացավ։ Ավելի ուշ ֆրանսիացին ներողություն է խնդրել Բլանկոյից։

«Այս հարվածն ու որակազրկումը բացարձակ անհեթեթ են։ Դա շատ վտանգավոր էր և կարող էր վնասել մրցակցին։ Ամոթ է»,- Յուստեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Մբապպեն կարող էր որակազրկվել երեք խաղով, որոնցից մեկը կլիներ «Բարսելոնայի» դեմ հանդիպումը, բայց ի վերջո նա բաց կթողնի միայն մեկ հանդիպում։