«Բարսելոնայի» փոխնախագահն անդրադարձել է Կիլիան Մբապպեի որակազրկմանը

«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեի որակազրկումը։

Վերջերս Իսպանիայի առաջնության «Ալավեսի» դեմ խաղում Մբապեն չափազանց կոպիտ խաղ ցուցադրեց Անտոնիո Բլանկոյի դեմ՝ փորձելով խաղալ գնդակը: Ավելի ուշ ֆրանսիացին ներողություն է խնդրել, իսկ տուժողն ընդունել է այն։

«Այս հարվածն ու որակազրկման չափը բացարձակ անհեթեթ են: Դա շատ վտանգավոր էր և կարող էր վնասել մրցակցին: Ամոթ է»,- Յուստեի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Մբապեն կարող էր որակազրկվել երեք խաղով, որոնցից մեկը կլիներ «Բարսելոնայի» դեմ խաղը, բայց ի վերջո նա բաց կթողնի միայն հաջորդ խաղը: