Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը կարող է հայտնվել Պրեմիեր Լիգայում։
Fichajes-ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» Գյուլերի տրանսֆերի համար կարող է առաջարկել 60 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա Արդա Գյուլերը հայտնվել է «Արսենալի» և «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում։ Գյուլերը այս մրցաշրջանում քիչ խաղաժամանակ է ստանում «Ռեալում»։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 մլն եվրո։