«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխությունը MLS կարող է չկայանալ։
Ինչպես հայտնում է Relevo-ն, ֆրանսիացու հեռանալը մադրիդյան ակումբից այս ամառ բացառվում է։ Նշվում է, որ Գրիզմանը նոր պայմանագիր ստորագրի մադրիդյան թիմի հետ, որը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի կեսերը։
Նշվում է, որ «Ատլետիկոն» արդեն մի քանի շաբաթ է, ինչ քննարկում է հաջորդ մրցաշրջանի ծրագրերը, և 34-ամյա Գրիզմանը այդ ծրագրերի մաս է կազմում։
Անտուան Գրիզմանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։