Անդրե Օնանան ընտրություն է կատարել «Մանչեսթեր Յունայթեդի» և Սաուդյան Արաբիայի ակումբների միջև

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան այս ամառ կարող է առաջարկներ ստանալ Սաուդյան Արաբիայի ակումբներից։ Օնանայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի ակումբները։

Ինչպես հայտնում է The Sun Football-ը, դարպասապահը մտադիր է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» և շարունակել պաշտպանել իր տեղը մեկնարկային կազմում։

Transfermarkt-ի փորձագետները Անդրե Օնանայի արժեքը գնահատում են 32 միլիոն եվրո։ 29-ամյա դարպասապահն այս մրցաշրջանում «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ ընդհանուր առմամբ բաց թողնելով 56 գոլ: