«Մենք քեզ այստեղ չենք ուզում տեսնել, մենք սիրում ենք Ռանիերիին»․ «Չելսիի» ֆուտբոլիստը՝ Ժոզե Մոուրինյոյին

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որն այժմ գլխավորում է «Ֆեներբա[չեն», պատմել է, թե ինչու է որոշել գլխավորել անգլիական թիմը 2004 թվականին:

«Չելսի» տեղափոխվելու պատճառն այն էր, որ հանդիպեցի Ռոման Աբրամովիչին և Պիտեր Քենյոնին։ Իմ նպատակը հնարավորինս շուտ Պրեմիեր լիգայում հաղթելն էր: Եվ իհարկե, դա կարող էր լինել առաջին մրցաշրջանը, և դա հենց պետք է լիներ մոտիվացիան:

Ես այնպիսի զգացում ունեի, որ Ռոմանը ցանկանում է արմատապես փոխել մտածելակերպը։ Հիշում եմ, երբ առաջին անգամ եկա «Սթեմֆորդ Բրիջ» Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ։ Երեքշաբթի օրը ես դուրս եկա եզրափակիչ, իսկ չորեքշաբթի գնացի «Սթեմֆորդ Բրիջ»՝ «Չելսի»-«Մոնակո» հանդիպմանը: Առաջին տղան, որ մոտեցավ ինձ, ասաց․ «Մենք քեզ այստեղ չենք ուզում, մենք սիրում ենք Ռանիերիին»: Դա իմ առաջին փորձն էր «Սթեմֆորդ Բրիջում», — Մոուրինյուի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։