Անգլիայի նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին կիսվել է իր կարծիքով, թե Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստներից ով կարող է իսկապես ուժեղացնել «Ռեալի» կազմը:
Ի վերջո նա նշել է ընդամենը երեք ֆուտբոլիստի. Ռաուլ Ասենսիոյի փոխարեն կենտրոնական պաշտպանի դիրքում կարելի է վստահել Ուիլյամ Սալիբային, Դավիդ Ալաբայի փոխարեն ձախ պաշտպանի դիրքը կարող է զբաղցնել Մայլզ Լյուիս-Սքելին, իսկ կենտրոնական խաղացողներից մեկը՝ Դեկլան Ռայսը կարող է փոխարինել Ֆեդերիկո Վալվերդեին, հաղորդում է TBR Football-ը։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Արսենալ» – «Ռեալ» առաջին խաղում «զինագործները» հաղթել են 3։0 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։