«Թոթենհեմն» Անգելոս Պոստեկօղլուին փոխարինող է փնտրում

Լոնդոնյան «Թոթենհեմի» ղեկավարությունը դիտարկում է նոր գլխավոր մարզչի պաշտոնի մի քանի թեկնածուների։ Այս մասին հայտնում է teamtalk.com-ը։

Ներկայիս մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն առաջնությունում անբավարար արդյունքների պատճառով հեռացման եզրին է։ Թիմը ներկայումս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի տասնհինգերորդ տեղը, ինչը թիմի վատագույն արդյունքն է 1994 թվականից ի վեր:

Դեռևս կա հնարավորություն, որ մարզիչը կարողանա ապահովագրել իրեն եվրագավաթներում, որտեղ նրա թիմը կհանդիպի «Այնտրախտի» հետ Եվրոպայի լիգայի պատասխան խաղում:

«Թոթենհեմը» հետաքրքրված է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլայի ծառայություններով, սակայն «Բորնմութի» ղեկավարությունը ծրագրում է անել հնարավորը, որպեսզի նա չհեռանա։

Պոստեկօղլուին փոխարինելու այլ տարբերակներից են «Ֆուլհեմի» Մարկո Սիլվան և «Բրենտֆորդի» Թոմաս Ֆրանկը: