«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջոշուա Զիրկզեն վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի վերջին՝ «Նյուքասլի» դեմ խաղում: Սպասվում է, որ Ռուբեն Ամորիմը չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսում կտեղեկացնի հոլանդացու վիճակի մասին:
Այնուամենայնիվ, որոշ աղբյուրներ BBC-ին հայտնել են, որ Զիրկզեն դժվար թե կարողանա մասնակցել մրցաշրջանի մնացած հանդիպումներին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում 1։4 հաշվով պարտվել է «Նյուքասլին» և այժմ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է միայն 14-րդ տեղը։
2024/2025 մրցաշրջանում Ջոշուա Ցիրկզին բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 պաշտոնական հանդիպում՝ դառնալով յոթ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։