Սերժ Գնաբրին կողմնորոշվել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

Մյունխենի «Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրին չի պատրաստվում հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Աղբյուրի համաձայն՝ Գնաբրին ցանկանում է կարիերան շարունակել «Բավարիայում» և ներկայումս բանակցություններ չի վարում այլ ակումբների հետ։

Գնաբրին «Բավարիայում» հանդես է գալիս 2017 թվականից։ Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: Transfermarkt-ի փորձագետները 29-ամյա գերմանացու արժեքը գնահատում են 25 միլիոն եվրո։