Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակկալիստերի ծառայություններով:
Ինչպես հայտնում է Fichajes պորտալը, մադրիդյան ակումբը բաց է իր խաղացող Արդա Գյուլերին Մակկլիստերի գործարքում ներառելու համար։
Ինչպես հայտնի է, Գյուլերն այս մրցաշրջանում քիչ խաղաժամանակ է ստանում «Ռեալում»: Ընդ որում, Կառլո Անչելոտտին նախկինում մեկ անգամ չէ, որ ընդգծել է, որ թուրք կիսապաշտպանն ապագա ունի թիմում։
20-ամյա Արդա Գյուլերին հեղինակավոր Transfermarkt պորտալը գնահատում է 45 միլիոն եվրո։ 26-ամյա Ալեքսիս Մաքալիսթերն իր հերթին գնահատվում է 90 միլիոն եվրո։