Մոհամեդ Սալահը մերժել է Սաուդյան Արաբիայից ստացած գերշահավետ առաջարկը

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբների խոշոր առաջարկը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Աղբյուրի համաձայն՝ Եգիպտոսի հավաքականի հարձակվողին առաջարկվել է ավելի քան 500 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ աշխատանքային պայմանագիր։ Համաձայնագրի ժամկետը չի նշվում։

Սակայն Սալահը երկարաձգել է պայմանագիրը մերսիսայդցիների հետ, որտեղ նրա աշխատավարձը կկազմի տարեկան 20 մլն ֆունտ՝ հաշվի առնելով տարբեր բոնուսները։

Երկու տարվա գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 40 մլն ֆունտ: