«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է նոր դարպասապահ ունենալ

«Մանչեսթեր Յունայթեդին» կարող է միանալ 26-ամյա դարպասապահ Աարոն Ռամսդեյլը, ով հանդես է գալիս Պրեմիեր լիգայի ետնապահ ակումբում՝ «Սաութհեմփթոնում»։ Այս մասին հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիների ղեկավարությունը Ռամսդեյլին տեսնում է որպես Անդրե Օնանայի փոխարինող, ով շարունակում է պարբերաբար սխալներ թույլ տալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

«Յունայթեդը» կարծում է, որ Ռամսդեյլի փորձը կարող է օգնել ակումբին: Հիշեցնենք, որ «Սաութհեմփթոնը» ժամկետից շուտ զիջեց իր դիրքերը Պրեմիեր լիգայում։

Ռեմսդեյլը միացել է «Սրբերին» անցած ամառ՝ «Արսենալից» հեռանալուց հետո: Այս մրցաշրջանում Աարոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ բաց թողնելով 59 գոլ: