«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Էդերսոնին փոխարինող նոր դարպասապահ ձեռք բերելու տարբերակը։ Ինչպես «Սիթիի» շատ այլ խաղացողներ, բրազիլացին այս մրցաշրջանում հաճախ է վնասվածքներ ստացել:
31-ամյա դարպասապահը հերթական վնասվածքն է ստացել Պրեմիեր լիգայի վերջերս «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում: Ինչպես տեղեկացնում է A BOLA-ն, «Մանչեսթեր Սիթին» լրջորեն դիտարկում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր դարպասապահի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։
Էդերսոնի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։ Ըստ աղբյուրի՝ ակումբի որոշումը ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի վերաբերյալ կախված կլինի նրա ներկայիս վնասվածքի լրջությունից։