Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ հրաժարվել է գլխավորել ազգային հավաքական 2018 թվականին։
Անչելոտտին կարող էր գլխավորել Իտալիայի հավաքականը, սակայն աշխատանքը ի վերջո բաժին հասավ Ռոբերտո Մանչինիին։
«Ես «ոչ» ասացի Իտալիայի հավաքականին, որովհետև դա ինձ դուր չեկավ: Ինձ դուր է գալիս ամեն օր խաղադաշտում լինելը, մարզումների պատրաստվելը: Ազգային թիմն ինձ համար կես դրույքով աշխատանք էր թվում, ինչը կստիպի ինձ կորցնել իմ ոգևորությունը: Այդ իսկ պատճառով ես հրաժարվեցի»,- ասել է Անչելոտին RSI-ին տված հարցազրույցում:
Հարկ է նշել, որ Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ Իտալիայի հավաքականը 2021 թվականին հաղթել է Եվրոպայի առաջնությունում։ Կառլո Անչելոտիի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։