«Բավարիան» ուսումնասիրում է կազմն ուժեղացնելու տարբերակները և կրկին ուշադրություն է դարձրել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանին:
Խոսքը Էդուարդո Կամավինգայի մասին է։ Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, «Բավարիան» գնահատում է Կամավինգայի բազմակողմանիությունը և կարծում է, որ նա կարող է առանցքային խաղացող դառնալ կիսապաշտպանությունում։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» բարձր է գնահատում Կամավինգային, ուստի նրան գնելը դժվար կլինի։ Մի քանի տարի առաջ «Բավարիան» ֆրանսիացու համար առաջարկել էր 60 միլիոն եվրո, սակայն առաջարկը մերժվել էր։
Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները 22-ամյա Էդուարդո Կամավինգային գնահատում են 70 մլն եվրո։