«Բարսելոնան» այլևս հետաքրքրված չէ աստղային հարձակվողի տրանսֆերով

Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսն այլևս «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակը չէ: «Բլաուգրանան» փորձեց կատարել իսպանացու տրանսֆերը անցյալ ամառ, բայց նրանք այդպես էլ չհասան ցանկալի արդյունքի։

Ինչպես բազմիցս հաղորդվել է ընթացիկ մրցաշրջանի ընթացքում, կատալոնական գրանդը պատրաստ է կրկին բանակցություններ վարել 22-ամյա ֆուտբոլիստի հետ առաջիկա արտամրցաշրջանում, սակայն այժմ այլ տեղեկություններ են ի հայտ գալիս:

Ըստ Onze-ի՝ «Բարսելոնան» այլևս չի դիտարկում Ուիլյամսին: Ակումբը կարծում է, որ «գնացքն արդեն գնացել է»,- պնդում է աղբյուրը։