Վոյցեխ Շչեսնի․ «Ես կհարգեմ հայտացուցակի վերաբերյալ մարզչի որոշումը»

«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք պատրաստ է իր տեղը Չեմպիոնների Լիգայում զիջել Մարկ-Անդրե տեր Շտեգենին։

«Ես այստեղ եմ՝ Մարկին փոխարինելու համար, բայց ուզում եմ խաղալ այս մրցաշարում։ Ես կհարգեմ հայտացուցակի վերաբերյալ մարզչի որոշումը։ Ինչ էլ որ տեղի ունենա՝ ես հարգում եմ նրան և կընդունեմ ցանկացած որոշում, որ կընդունի մարզիչը։ Ես այստեղ եմ՝ փոխարինելու Տեր Շտեգենին», –  ասել է լեհ դարպասապահը։