Թուրինի «Յուվենտուսի» ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենին, ում պայմանագրի երկարաձգումը երկար ժամանակ անորոշ է մնում, վճռական բանակցություններ կվարի ամռանը: Այս մասին հայտնել է Իտալիայի հավաքականի նախկին խաղացող Միրկո Դի Նատալեն։
Նոր պայմանագրի կնքումը կարող է ստվերվել ֆուտբոլիստներ Սանդրո Տոնալիի և Նիկոլո Ֆաջոլիի մասնակցությամբ ապօրինի խաղադրույքների վերաբերյալ հերթական հետաքննությունով:
Միլանի դատախազությունը կարծում է, որ նրանք մարզիկների շրջանում կանխատեսումների կայք էին գովազդում։ Մաքքենին այնտեղ գրանցված մարդկանց ցուցակում է։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, դարձել 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։