Թոմաս Մյուլեր. «Իմ տրանսֆերն այդ ակումբ կշփոթեցնի հենց նրանց երկրպագուներին»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը պատասխանել է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու մասին հարցին։

«Մեղուների» սպորտային տնօրեն Սեբաստիան Կելը կատակել է հարցնելով Մյուլերին, թե չե՞ն կարող արդյոք ձեռք բերել նրա տրանսֆերը։

Հարձակվողը պատասխանել է այդ կատակին․

«Իմ տրանսֆերն այդ ակումբ կշփոթեցնի հենց նրանց երկրպագուներին. երկրպագուները չեն իմանա՝ գարեջուր շպրտե՞ն ինձ վրա, թե՞ վարդեր», – ասել է գերմանացի կիսապաշտպանը։