Իլկայ Գյունդողանի ապագայից նոր տեղեկություն կա

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի պայմանագիրը երկարաձգվել է մեկ տարով։ 34-ամյա խաղացողի պայմանագիրը նախատեսված էր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն ներառում էր մինչև 2026 թվականի կեսերը երկարաձգելու տարբերակ։

Ինչպես հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը, «Քաղաքայինները» ակտիվացրել են կետը՝ կիսապաշտպանի պայմանագիրն ավտոմատ ձևով երկարաձգվել է։

Հիշեցնենք, որ Իլկայ Գյունդողանն անցած ամառ «Բարսելոնայից» վերադարձավ «Մանչեսթեր Սիթի»։