Թեո Էրնանդեսը կարիերան ԱՊԼ-ում շարունակելու մի քանի տարբերակ ունի

«Միլանի» ձախ պաշտպան Թեո Էրնանդեսը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։

Ավելի վաղ ֆրանսիացու հավակնորդների թվում էր նաև «Մանչեսթեր Սիթին»։ Մրցավազքին միացել են Լոնդոնի «Չելսին» և «Թոթենհեմը», հաղորդում է TBR Football-ը։ Պոտենցիալ տրանսֆերի արժեքը կազմում է մոտ 30 միլիոն ֆունտ (գրեթե 35 միլիոն եվրո)։

Transfermarkt-ը Թեո Էրնանդեսին գնահատում է 40 միլիոն եվրո։

27-ամյա խաղացողի գործող պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է հաջորդ տարվա կեսերին։