Հայտնի է «Ռեալ Մադրիդ» – «Արսենալ» հանդիպման գլխավոր մրցավարի անունը

Չորեքշաբթի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը կանցկացնեն Մադրիդի «Ռեալը» և «Արսենալը»։ Խաղը կկայանա Մադրիդում։

Այսօր հայտնի է դարձել հանդիպման խաղի մրցավարը։ Գլխավոր մրցավար է նշանակվել 35-ամյա ֆրանսիացի Ֆրանսուա Լետեքսիեն։ Նրա օգնականաններն են՝ Սիրիլ Մունիերը և Մեհդի Ռահմունին, VAR մրցավար՝ Ժերոմ Բրիսսարդ։

Սա կլինի Լետեքսիեի համար չորրորդ հանդիպումը, որին ասնակցում է «Ռեալը»․ նա նախկինում երբեք չի աշխատել «Արսենալի» մասնակցությամբ հանդիպմանը: