«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը համեմատել է ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին «կապտանռնագույնների» նախկին մարզիչ Չավիի հետ։
«Նրանք շատ տարբեր են: Չավին այստեղ լեգենդ է: Հանսի Ֆլիկը հիանալի աշխատանք է կատարում: Ես չեմ ասում, որ մի մարզիչն ավելի լավն է, քան մյուսը, նրանք տարբեր են:
Մարզիչների աշխարհում դժվար է ասել, որ սա ավելի լավն է, իսկ այն ավելի վատը», – Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Barca Times-ը:
Հիշեցնենք, որ 59-ամյա գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը գլխավորել է «Բարսելոնան» 2024 թվականի մայիսի վերջին՝ 2023/2024 մրցաշրջանի ավարտից և 44-ամյա Չավիի կատալոնացիների գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո։