«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Նյուքասլից» կրած 4-1 հաշվով պարտությունից հետո հիասթափեցնող վճիռ է կայացրել իր թիմի մակարդակի վերաբերյալ։
«Սա մեր մրցաշրջանի արտացոլումն է, և մենք պետք է ընդունենք այն և առաջ շարժվենք և փորձենք շատ ավելի լավ անել ապագայում, որպեսզի նման մրցաշրջան այլևս չունենանք։
Չկա ավելի վատ բան, քան պարտվելը։ Մարդիկ կարող են ասել այն, ինչ ուզում են։ Ես չեմ ուզում պաշտպանվել ինձ կամ նման բան։ Եթե նայեք աղյուսակում մեր դիրքին, դա ինքնին խոսում է»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում The Mirror-ը։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝