Ռոյ Քին․ «Նրա հետ «Արսենալը» կհաղթեր Պրեմիեր Լիգայում»

«Մանչեսթեր Յունայթեդի» հայտնի նախկին խաղացող Ռոյ Քինը կիսվել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի խաղի մասին իր կարծիքով։ ՛

Կիրակի օրը եգիպտոսցին, ով վերջերս երկարաձգեց պայմանագիրը, օգնեց «Լիվերպուլին» հաղթել «Վեսթ Հեմին» (2-1)՝ գոլային փոխանցում կատարելով:

«Սալահը հիանալի ֆուտբոլիստ է, և նա օրինակ է ծառայում բոլոր երիտասարդ խաղացողներին: Մենք տեսնում ենք, թե ինչ է նա անում ամեն շաբաթ, քանի գոլ է խփում և գոլային փոխանցումներ կատարում: Նրա հետ «Արսենալը» կհաղթեր Պրեմիեր Լիգայում այս մրցաշրջանում», ասել է Ռոյ Քինը։

Նշենք, որ մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը»՝ 13 միավորով գերազանցելով «Արսենալին»: Սալահը առաջնության լավագույն ռմբարկուն է 27 գոլով։