Ռասմուս Հոյլունդը կարող է վերադառնալ Ա Սերիա

Դանիացի կենտրոնական հարձակվող Ռասմուս Հոյլունդը «Մանչեսթեր Յունայթեդից» կարող է վերադառնալ Ա Սերիա, որտեղ նախկինում հանդես էր գալիս «Ատալանտայում»:

Ինչպես հայտնում է ինսայդեր Մատեո Մորետոն, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Իտալիայի առաջնության երկու բարձրակարգ ակումբներ։ Խոսքը Թուրինի «Յուվենտուսի» ու «Նապոլիի» մասին է։

Նշվում է, որ երկու ակումբներն էլ դիտարկում են ոչ թե լիարժեք տրանսֆերի, այլ վարձակալության տարբերակը: Ռասմուսը միացել է «Մանչեսթեր Յունայթեդին» 2023 թվականի ամռանը։

Նրա պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։ Transfermarkt պորտալի փորձագետները ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո: