ՊՍԺ-ի տնօրենը գիրք է գրում

ՊՍԺ-ի տնօրեն Լուիս Կամպոսը հայտնել է, որ այժմ գիրք է գրում փարիզյան ակումբում իր երեք տարիների ղեկավարության մասին։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, պորտուգալացի մասնագետը ցանկանում է ընթերցողների հետ կիսվել փարիզցիների ակումբային ռազմավարության բոլոր նրբություններով ու մանրամասներով։

Միևնույն ժամանակ ՊՍԺ-ի ղեկավարությունը աշխատում է Կամպոսի գործող պայմանագրի երկարաձգման վրա։

28 տուրից հետո ՊՍԺ-ն 74 միավորով զբաղեցնում է Ֆրանսիայի Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Ակումբը ժամկետից շուտ նվաճել է հերթական չեմպիոնական տիտղոսը։