Պեպ Գվարդիոլա. «Նա օգնում է մեզ, բայց նա ձախ պաշտպան չէ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Քրիստալ Փելասի» նկատմամբ 5-2 հաշվով տարած հաղթանակից հետո դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք ձախ պաշտպանի դիրքն առաջնահերթ է ամառային տրանսֆերային պատուհանի համար։

«Քրիստալ Փելասի» դեմ խաղում այս դիրքում խաղացել էր հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկո Օ’Ռեյլին։

«Ակնհայտ է։ Նիկոն օգնում է մեզ, բայց նա ձախ պաշտպան չէ», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։