🎥 «Օլիմպիակոսը» 48-րդ անգամ դարձավ Հունաստանի չեմպիոն

Ավարտվեց Հունաստանի առաջնության փլեյ-օֆֆ փուլի (առաջնության խումբ) երկրորդ տուրի հանդիպումը, որում «Օլիմպիակոսը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով առավելության հասավ ԱԵԿ-ի նկատմամբ։

Միակ գոլը հանդիպման 55-րդ րոպեին խփեց Այուբ Էլ Կաաբին։

Այս հաղթանակը թույլ տվեց «Օլիմպիակոսին» ժամանակից շուտ դառնալ Հունաստանի չեմպիոն։

Հիշեցնենք, որ հունական ակումբն իր պատմության մեջ 48-րդ անգամ նվաճեց այդ տիտղոսը։