«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ԱՊԼ-ում ռմբարկուների նոր ռեկորդ է սահմանել։
Այս մասին հայտնում է Opta Sports-ը։
32-ամյա եգիպտացին գոլային փոխանցում է կատարել 32-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ խաղում։ Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում Սալահն այժմ դարձել է 45 արդյունավետ գործողության հեղինակ՝ 27 գոլ և 18 գոլային փոխանցում։ Սա լիգայի նոր ռեկորդ է 38 խաղային մրցաշրջանի դարաշրջանում։
Սալահը շրջանցել է Թիերի Անրիին և Էրլինգ Հոլանդին, որոնք երկուսն էլ Պրեմիեր Լիգայում մեկ մրցաշրջանում 44 արդյունավետ գործողության հեղինակ են դարձել։