Ձախ պաշտպան Թեո Էրնանդեսը և եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող են կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Ֆրանսիացու ու պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Իտիֆակը»:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով Fichajes-ին, ակումբը պատրաստ է մոտ 200 միլիոն եվրո առաջարկել Էռնանդեսի ու Լեաոյի համար։ Դեռ պարզ չէ, թե արդյոք «Միլանի» ղեկավարությանը կբավարարեն այս պայմանները։
Transfermarkt-ի փորձագետները Թեո Էրնանդեսի արժեքը գնահատում են 40 միլիոն եվրո, իսկ Ռաֆայել Լեոնին՝ 75 միլիոն։ Ֆուտբոլիստների պայմանագրերը նախատեսված են համապատասխանաբար մինչև 2026 և 2028 թվականները: