Ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» կադրային խնդիրների առաջ է կանգնել։ Միկել Արտետան նույնիսկ ստիպված է եղել հարձակման առաջնագծում տեղակայել կենտրոնական կիսապաշտպան Միկել Մերինոյին:
«Զինագործները» ամռանը կփորձեն ձեռք բերել նոր հարձակվողի Ինչպես հայտնում է El Nacional-ը, Արտետան, նշել է «Լայպցիգի» խաղացող Բենջամին Շեշկոյին որպես հարձակման իր հիմնական տրանսֆերային թիրախը:
Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները 21-ամյա սլովենացուն գնահատում են 65 միլիոն եվրո։ 2024/2025 մրցաշրջանում Շեշկոն անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։