Մարկ-Անդրե տեր Շտեգեն․ «Նա միանշանակ պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է թիմի նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, որն այժմ հանդես է գալիս «Ինտեր Մայամիում»։

«Մեսսին ֆանտաստիկ խաղացող է: Նա միանշանակ լավագույնն է պատմության մեջ: Երբեմն մարդիկ ասում էին, որ նա մեծ տաղանդ ունի, իսկ մյուսները դա վերագրում էին քրտնաջան աշխատանքին: Նրանք սխալվում էին:

Սկզբում նա հավանաբար նման էր Յամալին։ Նա լավն էր, որովհետև տաղանդ ուներ: Բայց տարիքի հետ նա դարձել է ֆանտաստիկ ֆուտբոլիստ։ Նա միանշանակ պատմության լավագույն ֆուտբոլիստն է»,- ասել է դարպասապահը: