Ալեքս Ֆերգյուսոնից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի շատ է պարտվել Պրեմիեր Լիգայում, քան նրա օրոք

«Մանչեսթեր Յունայթեդը» Ալեքս Ֆերգյուսոնից հետո Պրեմիեր Լիգայում ավելի շատ խաղեր է պարտվել, քան նրա օրոք:

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում Ռուբեն Ամորիմի թիմը ծանր պարտություն կրեց «Նյուքասլից» (1:4):

Պարտությունը «Յունայթեդի» համար 115-րդն էր Պրեմիեր լիգայում Ֆերգյուսոնից հետո: 2013 թվականին շոտլանդացու հեռանալուց ի վեր թիմն անցկացրել է լիգայի 450 հանդիպում։

Ֆերգյուսոնի օրոք, ով գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը» 1986 թվականից, Պրեմիեր լիգայում (1992/93 մրցաշրջանից սկսած) 810 խաղում կրել է 114 պարտություն։