«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը պատասխանել է այն հարցին, թե արդյոք քննարկել է կարիերան ավարտելու հարցը իր թիմակից Լիոնել Մեսսիի հետ, ինչպես նաև խոսել է 37-ամյա արգենտինացու՝ ԱԱ-2026-ում խաղալու ցանկության մասին։
– Դուք և Մեսսին քննարկե՞լ եք կարիերան ավարտելու հարցը:
– Ոչ: Մենք հաճախ կատակում ենք այդ մասին, բայց նա ցանկանում է հաջորդ տարի խաղալ աշխարհի առաջնությունում: Իհարկե, հավաքականից հեռանալուց հետո ինձ համար դա այնքան էլ խնդիր չէ, որքան նրա համար, բայց մենք դեռ չենք խոսել այդ մասին։
Այո, մենք կարող ենք դա քննարկել, երբ մեծ լինենք և որոշում կայացնենք, բայց առայժմ մենք լրջորեն չենք խոսել այդ մասին,- ասել է Սուարեսը El Pais-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում հաղթեց Քաթարում կայացած աշխարհի առաջնությունը։