Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Լիվերպուլի» 26-ամյա կիսապաշտպան Ալեքսիս ՄակԱլիսթերով։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «սերուցքայինների» ճամբարում կարծում են, որ արգենտինացի ֆուտբոլիստն իր որակներով համապատասխանում է թիմին։ Մադրիդի «Ռեալն» այժմ ուսումնասիրում է Մակալիստերի հնարավոր տրանսֆերի իրագործելիությունը։
Կիսապաշտպանն ավելի վաղ խոստովանել էր, որ կցանկանար մի օր խաղալ Լա Լիգայում։
Այս մրցաշրջանում Մաքալիսթերը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։