«Լիվերպուլն» Ալեքսանդր Իսակի փոխարեն մեկ այլ հարձակվող կարող է ձեռք բերել

«Լիվերպուլը» շարունակում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հարձակվողի դիրքն ուժեղացնելու տարբերակների ուսումնասիրությունը։

Ալեքսանդր Իսակը համարվում էր մերսիսայդցիների առաջնահերթ թիրախներից մեկը, սակայն շվեդի հետ պայմանագիր կնքելը չափազանց դժվար կլինի «Նյուքասլի» սահմանած հսկայական գնի պատճառով:

Այնուամենայնիվ, «Լիվերպուլը» գտել է այլընտրանքային տարբերակ՝ Ուգո Էկիտիեկեն Ֆրանկֆուրտի «Այնտրախտից»: Ըստ անգլիական լրատվամիջոցների, մերսիսայդցիների հետաքրքրությունը 22-ամյա ֆրանսիացու նկատմամբ վերջերս ավելի է կոնկրետացել՝ Իսակին բաց թողնելու «Նյուքասլի» դժկամության պատճառով:

Transfermarkt-ը Ուգո Էկիտիեկի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում հարձակվողն «Այնտրախտի» կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 21 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։