«Լիլի» կենտրոնական հարձակվող Ջոնաթան Դեյվիդը կարող է կարիերան շարունակել Միլանի «Ինտերում»։
Լրագրող Էկրեմ Կոնուրի տեղեկություններով՝ «Ինտերը» 25-ամյա կանադացի ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան հինգ միլիոն եվրո աշխատավարձ։ Հաղորդվում է, որ Դեյվիդը չի շտապում որոշում կայացնել, այդ պատճառով էլ ծրագրում է լսել այլ ակումբների առաջարկները։
Այս մրցաշրջանում Դեյվիդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Դեյվիդի գործող պայմանագիրը «Լիլի» հետ ավարտվում է այս ամառ։
Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո: