Կիսապաշտպան Ջեյմի Գիտենսը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել Դորտմունդի «Բորուսիան»: Այս մասին հայտնում է Sport.Sky-ը։
Բայնո-Գիտենսի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» և Լոնդոնի «Չելսին»: Ըստ աղբյուրի «Մեղուների» ղեկավարությունը պատրաստ է քննարկել նրա տեղափոխության առաջարկները։
Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։