«Չելսիի» ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոն կիսվել է իր մտքերով «Իպսվիչի» դեմ սպասվող հանդիպման և մրցաշրջանի մնացած հատվածում իր նպատակների մասին: Լոնդոնցիները տանը չկարողացան հաղթել ետնապահներից մեկին` 2-2:
Էնցո Մարեսկայի թիմը 32 տուրից հետո Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում է։
«Մենք գոհ չենք արդյունքից: Կարծում եմ, հաշվի առնելով մեր ստեղծած հնարավորությունների քանակը, մենք պետք է խփեինք առնվազն չորս գոլ: Հարգանքներս՝ «Իպսվիչի» դարպասապահին, ով կատարեց մի քանի անհավանական սեյվեր:
Մենք շարունակում ենք պայքարել Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար, մնացած վեց հանդիպումները չափազանց կարևոր կլինեն» , – ասել է Սանչոն։