Ջեյդոն Սանչո. «Մենք գոհ չենք արդյունքից»

«Չելսիի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն մեկնաբանել է «Իպսվիչի» դեմ հանդիպումը (2-2)։

«Մենք գոհ չենք արդյունքից։ Կարծում եմ, հաշվի առնելով մեր ստեղծած հնարավորությունների քանակը, մենք պետք է խփեինք առնվազն չորս գոլ։

Մենք շարունակում ենք պայքարը Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար, մնացած վեց հանդիպումները չափազանց կարևոր կլինեն։ Այսուհետ յուրաքանչյուր խաղ եզրափակիչ է», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝