Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակչին։
Ֆրանսիացին ուղիղ կարմիր քարտ ստացավ կիրակի օրը կայացած Լա Լիգայի «Ալավեսի» դեմ խաղի 38-րդ րոպեին։
Սպասվում էր, որ Մբապպեն կարող է երկարաժամկետ որակազրկվել, սակայն դա այդպես չէ։ Ըստ Marca-ի, ֆրանսիացին կմասնակցի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչին, որը կկայանա ապրիլի 26-ին։
Լա Լիգայի հերթական տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի Բիլբաոյի «Ատլետիկին»։