Հայտնի է՝ քանի խաղով կորակազրկվի Կիլիան Մբապպեն

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն, կարծես թե, խուսափել է երկարաժամկետ որակազրկումից։ Ֆրանսիացին հեռացվել էր խաղադաշտից Լա Լիգայի 31-րդ տուրի՝ «Ալավեսի» դեմ խաղում (0-1)։

Marca-ի տեղեկություններով՝ Մբաpպեն կստանա նվազագույն պատիժ՝ որակազրկվելով ընդամենը մեկ խաղով։ Նա խաղադաշտ դուրս չի գա Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում։