«Կարմիր սատանաների» նախկին խաղացող Գարի Նևիլը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին արդյունքները։ Անգլիայի առաջնության 32-րդ տուրի «Նյուքասլի» հետ խաղում Ռուբեն Ամորիմի թիմը պարտվեց 1-4 հաշվով։
«Բանն այն է, որ սա այնքան էլ լավ թիմ չէ: «Մանչեսթեր Յունայթեդի» ամենամեծ խնդիրն այն է, որ նրանց խաղացողներն ամեն ինչ տալիս են: Նրանք պարզապես ցածր են այն մակարդակից և որակից, որը պետք է թիմին, բացառությամբ Բրունո Ֆերնանդեշի և Ամադ Դիալոյի:
Դա իսկապես տխուր իրավիճակ է, նրանք ունեն խաղացողներ, որոնք այս պահին լավը չեն և ունեն միջին կարողություններ»,- Նևիլը մեջբերում է NBC Sports-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» 38 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։