«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն ապաքինվել է վնասվածքից։ Այս մասին հայտնում է կատալոնական թիմի մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Օլմոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացին կկարողանա մասնակցել Իսպանիայի գավաթի եզրափակչին։