«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և ավագ Բրունո Ֆերնանդեսը մեկնաբանել է թիմի ջախջախիչ պարտությունը Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Նյուքասլից» (1-4)։
«Ես հիասթափված եմ իմ թիմակիցներից միայն այն պատճառով, որ գիտեմ, թե որքան լավն են նրանք: Ես հասկանում եմ, թե որքան դժվար է ներկայացնել այս ակումբը: Նրանք անկեղծորեն ցանկանում են լավ բան անել ակումբի համար, հաղթել, քանի որ գիտեն, թե ինչպես կհիշվեն, եթե հաջողության հասնեն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Գնահատելու առանձնահատուկ բան չկա՝ պարտվել ենք։ Առաջին խաղակեսում մենք լավ խաղացինք, բայց երկրորդում չկարողացանք նույն ոգով շարունակել: Մենք հասկանում ենք, որ մրցաշրջանը ծանր է ընթանում, ավելացնելու շատ բան չկա։ Աղյուսակում մեր դիրքը չի համապատասխանում ակումբի կարգավիճակին, բայց, ցավոք, ցանկալի արդյունքների չենք հասնում։ Պետք է առաջ նայենք։ Առջևում կարևոր հանդիպում է, պետք է գլուխներս մաքրել և պայքարել»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում Mirror-ը։